Բունդեսլիգան ներկայացնող ակումբը պաշտոնական առաջարկ է կատարել Տիկնիզյանի տրանսֆերի վերաբերյալ
«Լոկոմոտիվի» և Հայաստանի հավաքականի եզրային պաշտպան Նաիր Տիկնիզյանը, հնարավոր է, կարիերան շարունակի գերմանական Բունդեսլիգայում հանդես եկող «Վերդերի» կազմում։
Այս մասին հայտնել է ռուս ինսայդեր Իվան Կարպովը՝ նշելով, որ բրեմենյան ակումբը գործարքի դիմաց պաշտոնական առաջարկ է կատարել «երկաթուղայիններին»։
«Վերդերը» գործարքի դիմաց առաջարկել է 2,5 մլն եվրո, սակայն «Լոկոմոտիվը» 24-ամյա ֆուտբոլիստի վաճառքից ցանկանում է վաստակել նվազագույնը 5,5 մլն եվրո։
2021 թ. ամռանը «Լոկոմոտիվը» Տիկնիզյանի տրանսֆերի դիմաց ԲԿՄԱ-ին վճարել է հենց 5,5 մլն եվրո։
Նաիր Տիկնիզյանը մինչ օրս «Լոկոմոտիվի» կազմում անցկացրել է 61 հանդիպում` դառնալով 7 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
Կարծիքներ