Պատվաստումները՝ որպես COVID-19-ի կանխարգելման լավագույն միջոց

Պատվաստումները՝ որպես COVID-19-ի կանխարգելման լավագույն միջոց

Պատվաստումները՝ որպես COVID-19-ի կանխարգելման լավագույն միջոց

COVID-19-ի դեմ պատվաստանյութերն աննախադեպ սեղմ ժամկետում ստեղծելը ոչ մի կերպ չի անդրադարձել պատվաստանյութի անվտանգության և արդյունավետության վրա։ Պատվաստանյութերի արագացված ստեղծմանը նպաստել են մի շարք հանգամանքներ, մասնավորապես՝ պատվաստանյութերի ստեղծման տեխնոլոգիաները նոր չեն, այլ կիրառվել են արդեն առկա տեխնոլոգիաներ: Պատվաստանյութերի ստեղծման և արտադրության նպատակով մի շարք երկրների կառավարությունների կողմից մեծ ֆինանսական ներդրումներ են կատարվել, կլինիկական փորձարկումներում ընդգրկված են եղել մեծ թվով կամավորներ, գործել է սերտ համագործակցություն վերահսկողություն և հետազոտություն իրականացնողների միջև, պատվաստանյութերի ստեղծման փուլերն իրականացվել են միաժամանակ՝ ուղեկցվելով ինտենսիվ և մանրակրկիտ հետազոտություններով:

https://www.who.int/.../11-06-2021-statement-for...

Հետևեք մեզ նաև Տելեգրամում