Վրաստանի Իմերեթի եւ Կախեթի տարածաշրջաններում իրադրությունը մնում Է ծանր. COVID-վիճակագրություն
Վրաստանում վերջին օրվա ընթացքում արվել Է կորոնավիրուսի 46 հազար 107 թեստ. 27 հազար 157-ը՝ հակագենի, 21 հազար 852-ը՝ ՊՇՌ-թեստ, եւ հայտնաբերվել Է վարակման 4009 նոր դեպք: Այդ մասին հաղորդվում Է Stopcov.ge. կառավարական կայքում:
Համավարակի սկզբից ի վեր երկրում այսօրվա դրությամբ հայտնաբերվել Է ախտահարման 707 հազար 290 դեպք: Դրա հետ մեկտեղ վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում քովիդ-կլինիկաներից դուրս Է գրվել 5177 մարդ, իսկ համավարակի սկզբից ի վեր վարակը կարողացել Է հաղթահարել Է 647 հազար 878 հիվանդ: Կորոնավիրուսով պայմանավորված բարդությունների պատճառով վերջին օրվա ընթացքում մահացել Է 45, իսկ համավարակի սկզբից ի վեր՝ 9918 հիվանդ: 4009 նոր դեպքերից Թբիլիսիում գրանցվել Է 1502-ը, Աջարիայում՝ 105, Իմերեթում՝ 732, Քվեմո Քարթլիում՝ 273, Շիդա Քարթլիում՝ 279, Գուրիում՝ 113, Սամեգրելո-Զեմո Սվանեթում՝ 296, Կախեթում՝ 523, Մցխեթ-Մթիանեթում՝ 69, Սամցխե-Ջավախքում՝ 92, Ռաչա-Լեչխումում եւ Քվեմո Սվանեթում՝ 25:
Ներկայում Վրաստանում ակտիվ դեպքերի թիվը հասնում Է 49 հազար 468-ի, նրանցից 6271-ն ստացիոնար բուժման կարիք ունեն, 1547-ի վիճակը ծանր Է, նրանցից 328 հոգի միացված են արհեստական շնչառության սարքին: 996 մարդ գտնվում Է քովիդ-հյուրանոցներում, 42 հազար 201 մարդ բուժընթաց Է անցնում տանը: Ներկայում կարանտինային տարածքներում գտնվում Է 51 քաղաքացի, ինքնամեկուսացման մեջ Է 25 հազար 269 հոգի:
Դրականության ցուցանիշը (թեստավորում անցածների ընդհանուր թվից ախտահարվածների բաժինը), հոկտեմբերի 26-ի տվյալներով, կազմում Է 8,69 տոկոս, երկու շաբաթվա ընթացքում՝ 8,97 տոկոս, յոթ օրվա ընթացքում՝ 8,89 տոկոս: Կորոնավիրուսի առաջին դեպքը Վրաստանում հայտնաբերվել Է 2020 թվականի փետրվարի 26-ին, հաղորդել Է Sputnik-ը:
Կարծիքներ