Մեր զինծառայողներն ընտրատեղամասերի տարածքում եղել են սահմանված ժամին. Էդվարդ Ասրյան
Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը մեկնաբանել է հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների ընթացքում որոշ տեղամասերում զինծառայողների՝ սահմանված ժամից ուշ քվեարկելու վերաբերյալ տեղեկությունները։
Նա ընդգծել է, որ Ընտրական օրենսգրքի համաձայն՝ զինծառայողները ևս ունեն ընտրելու իրավունք և մասնակցում են ընտրություններին որպես քաղաքացիներ։
«Մեր զինծառայողներն ընտրատեղամասերի տարածքում եղել են սահմանված ժամին։ Ոչ մի զինծառայող ընտրատեղամաս սահմանված ժամից ուշ չի ներկայացել։ Այդ հարցերի վերաբերյալ կարող եք դիմել ընտրական հանձնաժողովների նախագահներին և պատասխանատուներին»,- ասել է Ասրյանը։


Կարծիքներ