2025-ին պատմական ռեկորդ է գրանցվել. 32,891 անձ դիմել է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, շնորհվել է 25,670-ին
ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը հայտարարել է, որ վերջին տարիներին զգալիորեն աճել է Հայաստանի քաղաքացիություն ստանալու դիմումների թիվը։
Ազգային ժողովում 2025 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման ընթացքում նա նշել է, որ 2014-2021 թվականներին տարեկան միջին հաշվով ներկայացվում էր շուրջ 10 հազար քաղաքացիության դիմում։
«2022 թվականին ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմել է 25 515 անձ, 2023 թվականին՝ 19 185, 2024 թվականին՝ 21 437։ 2025 թվականին արձանագրվել է պատմական ռեկորդ՝ 32 891 դիմում, իսկ ՀՀ նախագահի հրամանագրով քաղաքացիություն է շնորհվել 25 670 անձի»,- ասել է Ղազարյանը։


Կարծիքներ