Ծիրան ու կեռաս է արտահանվում
Ծիրանի արտահանման մեկնարկը տրված է: Հունիսի սկզբից մեր երկրից ծիրան ու կեռաս է արտահանվում:
Էկոնոմիկայի նախարարության մամուլի խոսնակ Աննա Օհանյանը «FreeNews»-ին տեղեկացրեց, որ այսօրվա դրությամբ 350 տոննա ծիրան է արտահանվել:
Ծիրանի արտահանման հիմնական ուղղությունը Ռուսաստանի Դաշնությունն է: Փոքր ծավալներով նաև հարևան Վրաստան են տարել:
Չնայած որոշ այգետերեր բողոքում էին, որ նախորդ տարվա համեմատ քիչ են արտահանողներ գալիս՝ Էկոնոմիկայի նախարարարությունից փոխանցում են, որ արդեն 1683 տոննա կեռաս է երկրից դուրս եկել: Քաղցրահամ կեռասը Ռուսաստան է վաճառքի գնում:
Ելակն էլ է դուրս գնացել՝ 668 տոննա:
Ծիրանի բերքատվության ցուցանիշներից չեն բողոքում: Այգեգործների խոսքով՝ բերքն արտահանվելու դեպքում, կկարողանան տնտեսական ճգնաժամին դիմակայել:
Գարնանային ցրտահարությունից որոշ տարածաշրջաններում ծիրանը վնասվել էր, բայց հաշվարկներով, այն բերքատվության ցուցանիշի վրա զգալի ազդեցություն չէր թողել:
Կարծիքներ