Ուկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Գոլայա Պրիստան քաղաքին. ՌԴ ՊՆ
Ուկրաինայի զինված ուժերը հրթիռային համակարգով հարված են հասցրել Խերսոնի շրջանի Գոլայա Պրիստան քաղաքի խաղաղ բնակչությանը։
Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն, գրում է «ՏԱՍՍ»-ը:
«Ուկրաինայի զինված ուժերը հրթիռային հարձակում են իրականացրել Խերսոնի շրջանի Գոլայա Պրիստան քաղաքի վրա՝ վտանգելով խաղաղ բնակիչների կյանքը»,- հայտնել են գերատեսչությունից։
Պաշտպանության նախարարությունը պարզաբանել է, որ հարվածը հասցրել է Ուկրաինայի զինված ուժերի «Տոչկա-Ու» մարտավարական հրթիռային համակարգը մասնավոր հատվածին։
Ամբողջությամբ ավերվել է մեկ տուն, որտեղ ապրում էր երեխա ունեցող ընտանիք։ Վնասվել է ևս տասը շենք։ Տուժել են քաղաքացիական անձինք:
Կարծիքներ