Վանաձոր-Դիլիջան միջպետական ավտոճանապարհին իրականացվել են քարաթափման հետևանքների վերացման աշխատանքներ
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մայիսի 8-ին Մ-8, Վանաձոր-Դիլիջան միջպետական ավտոճանապարհի 27-րդ կիլոմետրին տեղի է ունեցել մոտ 200 խորանարդ մետր ծավալով քարաթափում, ինչի պատճառով ճանապարհը միակողմանի փակվել էր։
Կապալառու կազմակերպության կողմից իրականացվում են քարաթափման հետևանքների վերացման աշխատանքներ, և ավտոճանապարհն այժմ երկկողմանի երթևեկելի է։
Կարծիքներ