Իրանական կողմի հետ աշխատանքներ են տարվում օդանավի տեխնիկական խնդիրները լուծելու ուղղությամբ. Քաղավիացիայի կոմիտե

Իրանական կողմի հետ աշխատանքներ են տարվում օդանավի տեխնիկական խնդիրները լուծելու ուղղությամբ. Քաղավիացիայի կոմիտե

Իրանական կողմի հետ համագործակցությամբ՝ աշխատանքներ են տարվում Fly Armenia Airways ընկերության օդանավի տեխնիկական խնդիրները լուծելու ուղղությամբ՝ հայտնում են Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից: 

 

«Հաշվի առնելով նաև, որ հարուցվել է քրեական գործ, և տեղի է ունենում իրավական գործընթաց, մինչև դրանց ավարտը մանրամասներ չենք կարող հրապարակել: Հայտնում ենք նաև, որ ինքնաթիռի տեխնիկական վիճակի հետ կապված որևէ փոփոխություն տեղի չի ունեցել, և մամուլում տարածված լուրերը, թե ինքնաթիռը ապամոնտաժվել է, չեն համապատասխանում իրականությանը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում