ԱՄՆ-ն Գերմանիայում 500-ով կավելացնի իր զորակազմը
ԱՄՆ-ն պատրաստվում է Գերմանիայի տարածքում իր ռազմական ներկայությունն ավելացնել 500-ով: Ապրիլի 13-ին այդ մասին հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Անեգրետ Կրամպ Կարենբաուերն՝ ամփոփելով Բեռլինում ամերիկացի իր պաշտոնակից Լլոյդ Օսթինի հետ կայացած բանակցությունների արդյունքները, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«ԳԴՀ-ում զորքերը կուժեղացվեն 500 զինվորով: Դա համախմբվածության ուժեղ նշան է»,- ասել Է նա: Նախարարը չի ճշտել, թե ինչ ժամկտեներում կժամանեն զիծառայողները, հատկապես որ ռազմակայանում կտեղաբաշխվեն և որոնք կլինեն նրանց խնդիրները:
Նախորդ նախագահ Դոնալդ Թրամփն ասում էր, որ Վաշինգտոնը ԳԴՀ-ի տարածքում իր զինվորական համակազմի թվաքանակը 34,5 հազարից կկրճատի մինչև 25 հազար, եթե Բեռլինը չվճարի նրանց տեղաբաշխման համար և չավելացնի պաշտպանության ծախսերը՝ ՆԱՏՕ-ի շրջանակում համաձայնություններին համապատասխան: Գործող նախագահ Ջո Բայդենն այդ պլաններից հրաժարվել է:
Կարծիքներ