Տելեգրամով դպրոցներին վերաբերող սահմռկեցուցիչ հայտարարություններ են տարածվում․ Մեդիափորձագետ

Տելեգրամով դպրոցներին վերաբերող սահմռկեցուցիչ հայտարարություններ են տարածվում․ Մեդիափորձագետ

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հարգելի՛ հայրենակիցներ, երեկվանից Տելեգրամով տարածվում են բավականին սահմռկեցուցիչ հայտարարություններ, որոնք վերաբերում են դպրոցներին: Չէի ուզում գրել, մինչեւ հարցը կլուծվի, բայց խուճապը արդեն տարածվել ա։ Եթե կարճ, ապա հայտարարությունները բառացիորեն կրկնում են կեղծիքներ, որոնք տարածվել են այլ երկրներում, բազմաթիվ այլ քաղաքներում՝ ամիսներ առաջ ու հենց հիմա էլ։

 

Միակ վտանգը, որ տեսնում եմ, այն է, որ աղմուկը դրդապատճառ չլինի ինչ-որ «խախտվածի» համար։ Բայց դե մտահոգիչ է, որ էս կեղծիքը էսքան արագ սենց ահավոր խուճապ առաջացրեց։
 

Ո՞վ է կանգնած այս ամենի հետեւում։ Կարծում եմ՝ այլ երկրների հատուկ ծառայություններ, որոնք զբաղվում են հիբրիդային հարձակումներով։ Ո՞ր երկրների՝ շատ չեն կասկածյալները, ձախ ձեռքիս մատերի 40%-ով կարող ենք թվարկել»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում