Երևանի դպրոցներում դասապրոցեսն ընթանում է բնականոն հունով․ ԿԳՄՍՆ

Երևանի դպրոցներում դասապրոցեսն ընթանում է բնականոն հունով․ ԿԳՄՍՆ

 Երևանի դպրոցներում դասապրոցեսը բնականոն հունով ընթանում է։

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ անդրադառնալով «Տելեգրամ» ալիքներով տարածվող տեղեկատվությանը, թե Երևանի դպրոցներում իբր ահաբեկչություն է նախապատրաստվում։

Նախարարությունից փոխանցեցին, որ իրենք ևս որոշ ահազանգեր ստացել են, իրավապահներն ուսումնասիրում են լուսանկարը, որը տարածվում է դպրոցներում ահաբեկչության նախապատրաստման մասին տեղեկատվության հետ։ 

Այնուամենայնիվ, նախարարությունից փոխանցեցին, որ անհանգստանալու կարիք չկա, դասապրոցեսը բնականոն հունով ընթանում է։  

Հղում անելով տեղեկատվական անվտանգության որոշ մասնագետների՝ նախարարությունից նշում են, որ լուսանկարը, որը տարածվում է այդ տեղեկատվության հետ, հին է։   

Հետևեք մեզ նաև Տելեգրամում