Կոտայքի մարզում բախվել են Volvo-ն, Kamaz-ն ու Ford Transit-ը. կան տուժածներ

Կոտայքի մարզում բախվել են Volvo-ն, Kamaz-ն ու Ford Transit-ը. կան տուժածներ

Այսօր՝ մայիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09։20-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Աբովյանի «գաի պոստի» մոտ բախվել են Լոռու մարզի բնակիչ՝ 26-ամյա Նորայր Ռոստամյանի վարած Volvo մակնիշի, Արագածոտնի մարզի բնակիչ՝ 28-ամյա Գրետել Դավթյանի վարած Kamaz մակնիշի և Երևանի բնակիչ՝ 21-ամյա Դավիթ Սիրեկանյանի վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Volvo-ի վարորդն ու նրա ուղևոր՝ ՌԴ քաղաքացի, 23-ամյա Յուլյա Կոնստանտինովան մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում