Հանրապետությունում սպասվում է կարկուտ, անձրև և ամպրոպ. եղանակի կանխատեսումը

Հանրապետությունում սպասվում է կարկուտ, անձրև և ամպրոպ. եղանակի կանխատեսումը

Հանրապետության տարածքում մայիսի 8-10-ը, 11-ի ցերեկը, 12-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Մայիսի 7-12-ն առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ը տեղեկացնում է, որ մայիսի 11-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևելյան 3-6 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևան քաղաքում մայիսի 8-12-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ: Մայիսի 11-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում