Հրդեհ Սևան քաղաքում. այրվել է «Լավանդա Սիթի» հանգստյան գոտու տարածքը՝ մոտ 8000 քմ, 2 տնակ, իսկ 6 տնակ ջերմահարվել են

Հրդեհ Սևան քաղաքում. այրվել է «Լավանդա Սիթի» հանգստյան գոտու տարածքը՝ մոտ 8000 քմ, 2 տնակ, իսկ 6 տնակ ջերմահարվել են

Հունվարի 10-ին, ժամը 21:04-ին Գեղարքունիքի ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան քաղաքի «Լավանդա Սիթի» հանգստյան գոտուն հարակից տարածքում այրվում է խոտածածկ տարածք: Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 22։18-ին, մարել՝ 22։40-ին։  Երևան-Իջևան ավտոճանապարհի մոտ 64-րդ կմ հատվածում գտնվող «Լավանդա Սիթի» հանգստյան գոտու տարածքում այրվել են մոտ 8000 քմ խոտածածկ տարածք, 2 տնակ (մասամբ), իսկ 6 տնակ ջերմահարվել են։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում