Մակրոնը հայտարարել է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի «քաղաքական լուծման» քննարկումը սկսելու անհրաժեշտության մասին
Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահներ Էմանուել Մակրոնը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել և քննարկել Լեռնային Ղարաբաղում իրադրությունը: Այս մասին կիրակի հայտնել Է France-Presse գործակալությունը՝ վկայակոչելով Կրեմլին և Ելիսեյան պալատին։ Բանակցությունների ընթացքում Ֆրանսիայի նախագահը հիշեցրել է ղարաբաղյան հարցի քաղաքական լուծման համար «միջազգային համագործակցության կարևորության» մասին: Մակրոնի և Պուտինի զրույցը կայացել է Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների Մոսկվա այցի նախօրեին: Ելիսեյան պալատում նշել են, որ Մակրոնը հայտարարել է, որ անհրաժեշտ է ուշադրություն հատկացնել տարածաշրջանում մարդասիրական իրավիճակի վրա: Նա նաեւ նշել է, որ պետք է սկսել Լեռնային Ղարաբաղում «քաղաքական լուծման» քննարկումը: «Քաղաքական գործիչներն այդ ուղղությամբ համաձայնել են համակարգել իրենց գործողությունները»,- ասվում է Ֆրանսիայի նախագահի վարչակազմի հաղորդագրության մեջ, հաղորդում է RFI-ը:
Կարծիքներ