18 կարատանոց ոսկի, 3600 սև և սպիտակ ադամանդ․ իսրայելցի ոսկերիչները կորոնավիրուսից պաշտպանող գերթանկարժեք դիմակ են ստեղծել (լուսանկարներ)
Իսրայելցի ոսկերիչները թանկարժեք յուրօրինակ բժշկական դիմակ են ստեղծել, որը կորոնավիրուսից բարձր մակարդակի պաշտպանություն է ապահովում։ Ապրանքի արժեքը 1,5 միլիոն դոլար է, գրում է timesofisrael.com կայքը։
Աղբյուրը մանրամասնում է, որ դիմակը պատրաստված է 18 կարատանոց սպիտակ ոսկուց և պատված է 3600 սև և սպիտակ ադամանդներով։ Դիմակի քաշը կազմում է 240 գրամ, այն մոտ 100 անգամ ավելի մեծ քաշ ունի, քան սովորական բժշկական դիմակը։
Հայտնի է, որ ապրանքը N99 բարձր որակի զտիչներով է հագեցած։ Այն իսրայելցի ոսկերիչների մոտ պատվիրել է ԱՄՆ-ում բնակվող չինացի մի գործարար։ Նրա հիմնական պահանջներից մեկն եղել է այն, որ այս թանկարժեք գլուխգործոցը մինչև 2020 թվականի վերջ պատրաստ լինի և որ այն աշխարհում իր տեսակի մեջ միակը լինի։
Կարծիքներ