Ինչպե՞ս է կազմակերպվում էլիտար յամայական սեքս-առողջարանը (լուսանկարներ)

Ինչպե՞ս է կազմակերպվում էլիտար յամայական սեքս-առողջարանը (լուսանկարներ)

Մերկ զույգը արեւային լոգանքներ է ընդունում Կարիբյան ծովի ափին։ Ինչ-որ պահի տղամարդը սկսում է շոյել իր շեզլոնգի կողքի հարևանուհու մարմնի այնպիսի մասերը, որոնց ընդունված չէ դիպչել հանրային լողափերում։ Ոչ, սա պոռնոֆիլմի նախերգանք չէ, այլ սովորական օր Ճամայկայում գտնվող Hedonism II «միայն մեծահասակների համար» էլիտար հանգստավայրում : Այն մասին, թե ինչ է սպասում հյուրերին այս դրախտում, պատմում է Vice-ը:

Անսովոր հանգստավայրը բացվել է հեռավոր 1981 թվականին: Այստեղ կա ամեն ինչ, ինչ անհրաժեշտ է լիարժեք հանգստի համար. մասնավոր լողափ, լողավազաններ, սպա, բարեր եւ դիսկոտեկ: Բայց այնպես չէ, որ հանգիստը յեզակի է դարձնում « ամեն ինչ ներառառված է» ծառայությունների փունջը: Ամենահետաքրքիրը տեղի է ունենում «կաշվե երեկույթների» և պարային սեքս-շոուների ժամանակ, և դա տեղի գործունեության միայն մի փոքր մասն է:

Հյուրերը կարող են այցելել նուդիստական լողափ, եւ ապա առանձնանալ ջունգլիներում՝ մասնավոր զրույցի կամ որևէ ավելի թեժ բանի համար: Ամենակրեատիվներին սպասում է «խաղասենյակը»՝ փակ գոտին զույգերի եւ միայնակ կանանց համար (տղամարդկանց մուտքը թույլատրվում է միայն հրավերով): Ի լրումն մահճակալների եւ մինի լողավազանների, այստեղ զբոսաշրջիկներին առաջարկում են օգտվել վանդակներից եւ նույնիսկ լծասարքերից:

Hedonism II-ի ներկայացուցիչների խոսքով՝ հյուրերի 70 տոկոսը կանոնավոր այցելում է Ճամայկայի սեքս-հանգստավայրը: Ոմանք եղել են այստեղ արդեն 10-ից մինչեւ 100 անգամ: Հոգեբանները կարծում են, որ նման ուղեւորությունները հանգեցնում են «ինքնափրկման» վիճակի, երբ մարդն իր համար բացահայտում է գործունեության նոր հետաքրքիր տեսակներ:

Hedonism II — ի բոլոր հյուրերի մեկ երրորդը 45-ից 54 տարեկան են, նրանց 90 տոկոսը զույգեր են: Սակայն առողջարանի նորացումից հետո, որի համար ներդրվել է ավելի քան 11 մլն դոլար, տեղի հանդիսատեսը նկատելիորեն երիտասարդացել է։ Այժմ այստեղ շատ ավելի հաճախ կարելի է հանդիպել մինչև 40 տարեկան զբոսաշրջիկների և տեսնել համարների պատուհաններում կապույտ լույս. այս ձևով միայնակները ակնարկում են, որ բաց են շփումների համար։

Գլխավորն այստեղ, բնավ, սեքսը չէ, վստահեցնում է Միշել Ֆեյսին։ Նրա խոսքերով՝ մարդկանց գրավում է ինքն իր եւ շրջապատի հետ ազնիվ լինելու հնարավորությունը: Դա դրական էներգիայով է լիցքավորվում եւ թույլ է տալիս բազմաթիվ նոր ընկերներ ձեռք բերել:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում