ԱՄՆ-ում ուղևորին չեն թույլատրել մտնել օդանավ առանց դիմակի
American Airlines-ի` Նյու Յորքից Դալլաս չվերթի ինքնաթիռից ուղևոր Բրենդոն Սթրակային դուրս են բերել, քանի որ նա հրաժարվում էր դիմակ կրել: Ներկայումս ԱՄՆ-ում չկա նման օրենք, որը հարկադրում է ուղևորներին դիմակներ կրել, սակայն ավիաընկերություններին թույլատրվում է իրականացնել իրենց սեփական քաղաքականությունը: Ամերիկյան ավիաընկերությունների հայտարարությունների մասին հաղորդում է BBC-ն:
Այս շաբաթվա սկզբին American Airlines ավիաընկերությունը և ևս հինգ ավիափոխադրողներ հայտարարել են, որ իրենք արգելելու են իրենց չվերթներով ճանապարհորդել առանց դիմակի:
Այնուամենայնիվ, կան որոշակի բացառություններ նրանց համար, ովքեր բժշկական հատուկ թույլտվության առկայությամբ կարող են դիմակ չկրել:
Կարծիքներ