Կարկուտը ծեծած տեղն է ծեծում. Գյումրեցի Հարոյաններ
Ինչպես վերջերս տեղեկացրել էինք, Գյումրեցի Հարոյանների ընտանիքին պատկանող Շիրակշին 3-րդ բանավանի երկհարկանի բնակելի շինությունը այրվել էր և ընտանիքն ապրում է իրենց ավտոտնակում: Այսօր երեկոյան տեղացած առատ անձրևի և կարկուտի հետևանքով ավտոտնակը դարձել է բնակվելու համար լրիվ անպիտան: Նա Freenews-ին է ուղարկել նկարներ, որտեղ երևում է թե ինչպես է խարխլվել տնակ կոչվող տարածքը: Ինչպես ինքն է նշում կարկուտը ծեծած տեղն է ծեծում: Նա նորից է հիշեցնում իր խնդրի մասին, օգնեք, դուրս գամ այս ծանր իրավիճակից:
Ի դեպ, նշենք, որ Գյումրիում երեկոյան ժամը 17:25-ից 17-30-ի սահմաններում տեղատարափ անձրեվին հաջորդեց ուժեղ կարկուտը, իսկ վնասների մասին դեռ տեղեկություններ չկան:
Կարծիքներ