Մանրամասներ Արենի գյուղում բեռնատարների մասնակցությամբ տեղի ունեցած վթարից. ԱԻՆ
Դեկտեմբերի 9-ին, ժամը 12։28-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արենի գյուղում՝ գինու գործարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ բախվել են բեռնատարներ։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 107-րդ կմ-ին բախվել են «KamAZ» (վարորդ՝ Ռ․ Ս․, ծնված 1958 թ․) և «Howo» (վարորդ՝ Կ․ Կ․, ծնված 1966 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել վերջինիս խցիկում, իսկ «KamAZ» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է կայանած «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենայի վրա:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «KamAZ» մակնիշի ավտոմեքենայի վարորդն արգելափակումից դուրս է բերվել տեղի ուժերով․ վերջինս և «Howo» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել են Եղեգնաձորի ԲԿ, որտեղ բժիշկները Կ. Կ․-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Ռ. Ս․-ինը՝ բավարար:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:37-ին, մարվել՝ 13:49-ին: Մասամբ այրվել են «Howo» մակնիշի ավտոմեքենայի վարորդի խցիկը և կցորդչի 10 անվադողերն ամբողջությամբ:
Փրկարարները հոսանքազրկել են «KamAZ» մակնիշի ավտոմեքենան և սահմանազատել տարածքը:
Կարծիքներ