Ռոմանոս Պետրոսյանը նշանակվել է պետական վերահսկողական ծառայության ղեկավար
Վարչապետի որոշմամբ՝ Ռոմանոս Պետրոսյանը նշանակվել է պետական վերահսկողական ծառայության ղեկավար։ Այդ մասին հայտնում է e-gov.am-ը։
“Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով՝
Ռոմանոս Պետրոսյանին նշանակել պետական վերահսկողական ծառայության ղեկավար», ասված է որոշման մեջ:
Քիչ առաջ նախագահի հրամանագրով՝ Ռոմանոս Պետրոսյանն ազատվել է շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից։
Նշենք, որ ավելի վաղ տեղեկացրել են, որ ՀԺ-ի տեղեկություններով՝ Ռոմանոս Պետրոսյանը նշանակվելու է պետական վերահսկողական ծառայության ղեկավար։
Կարծիքներ