Արոնյանի մրցակիցը կիսաեզրափակչում կլինի Սո-Դոմինգես զույգի հաղթողը

Բեռլինում ավարտվեց շախմատի Գրան Պրիի խաղարկության նախնական փուլը, որի արդյունքներով որոշվեցին կիսաեզրափակչի միայն 2 մասնակիցները:
Լևոն Արոնյանը, որ դեռևս նախորդ տուրում էր կիսաեզրափակչի ուղեգիր նվաճել, վերջին՝ 6-րդ տուրում սպիտակներով ոչ-ոքի խաղաց Դանիիլ Դուբովի հետ: Արոնյանը 6 մրցախաղերում վաստակած 4,5 միավորով դարձավ C խմբի հաղթող: Կիսաեզրափակչում Արոնյանը կմրցի D խմբի հաղթողի հետ: D խմբում Ուեսլի Սոն և Պերես Դոմինգեսը վաստակել են հավասար՝ 4-ական միավոր: Այսօր նրանց միջև արագ շախմատի լրացուցիչ մրցախաղ կանցկացվի, որի արդյունքում էլ կորոշվի Արոնյանի մրցակիցը:
Կիսաեզրափակչի մյուս մասնակիցը Հիկարու Նակամուրան է, որի մրցակիցը հայտնի կդառնա Վոյտաշեկ-Ռապորտ լրացուցիչ մրցախաղում:
Կիսաեզրափակչում մրցակիցները դասական շախմատի երկու պարտիա կանցկացնեն: Առաջին պարտիան կկայանա փետրվարի 12-ին: Հավասար արդյունքի դեպքում հաղթողին կորոշեն արագ շախմատի լրացուցիչ մրցախաղերը, հարկ եղած դեպքում կխաղարկվի նաև «արմագեդոն» պարտիա:
Կարծիքներ