Արթուր Վանեցյանն ու նրա համախոհները աթոռներ են տեղադրել Ազատության հրապարակում
ՀՀ Ազգային անվտանգության նախկին պետ, ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը շարունակում է մնալ Ազատության հրապարակում և, ինչպես ավելի վաղ ինքն էր հայտնել, իրականացնել շուրջօրյա նստացույց:
Ավելի վաղ Ազատության հրապարակի մերձակա հատվածում ընդհարում էր տեղի ունեցել նրանց և ոստիկանության ծառայողների միջև, երբ ցուցարարները փորձել էին վրան տեղադրել, ինչը ոստիկանությունը թույլ չէր տվել: Դրանից հետո հավաքի մասնակիցները կրկին վերադարձել էին Ազատության հրապարակ և շարունակել այնտեղ մնալ:
Համացանցում լուսանկարներ են հայտնվել, որտեղ նկատելի է, որ Վանեցյանը և նրա համախոհները շարքով աթոռներ են տեղադրել Ազատության հրապարակում՝ ըստ էության ի պատասխան ոստիկանության՝ վրաններ տեղադրելու արգելքին:
Կարծիքներ