Արցախն ամբողջությամբ Ադրբեջանի կազմում թողնելուց բացի Վանեցյանը մինչ օրս այլընտրանք չի առաջարկել. Չախոյան

Արցախն ամբողջությամբ Ադրբեջանի կազմում թողնելուց բացի Վանեցյանը մինչ օրս այլընտրանք չի առաջարկել.  Չախոյան

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Փաստենք:
Արցախն ամբողջությամբ Ադրբեջանի կազմում թողնելուց բացի Վանեցյանը մինչ օրս այլընտրանք չի առաջարկել։
Վանեցյանն Ազատության հրապարակում մարդկանց հավաքելով  Արցա՞խն է փրկելու , իհարկե ոչ, նպատակը մեկն է` իշխանափոխություն:
Արցախը փրկող, Շուշին ու Հադրութը հետ բերող ընդդիմադիրները մինչ օրս չեն ներկայացրել փրկության իրենց տարբերակը, փոխարենը հնչեցրել են խոստումներ բաժակաճառերի տեսքով»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում