Իտալիայում պիրոտեխնիկայի պայթյունից տուժել է մոտ 180 մարդ

Իտալիայում պիրոտեխնիկայի պայթյունից տուժել է մոտ 180 մարդ

 Իտալիայում Ամանորի գիշերը պիրոտեխնիկական պայթյունի հետեւանքով տուժել է մոտ 180 մարդ։ Նման տվյալներ է տարածել կիրակի օրը հանրապետության ՆԳՆ-ն։

Գործակալության տվյալներով՝ 48 տուժած հոսպիտալացվել է, որոնցից 11-ի վիճակը գնահատվում է ծանր։ Ամենալուրջ միջադեպերը գրանցվել են Նեապոլում և Միլանում։ Հռոմում այրվել է 59 մեքենա, գրում է La Repubblica- ն ։

Զոհերի թվում՝ 50 անչափահաս։ Իտալիայի հարավում գտնվող Տարանտոյում 10-ամյա երեխային ստիպված են եղել անդամահատել ձեռքը ճայթրի պայթյունից ստացած վնասվածքների պատճառով։

Իտալիայի մի շարք քաղաքներում իշխանությունները արգելել են ամանորյա հրավառությունը՝ միջադեպերից խուսափելու և կենդանիներին ու թռչուններին պաշտպանելու համար, սակայն տեղի բնակիչներից շատերը չեն կատարել արգելքները։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում