Հրդեհ ավտոմեքենայում. կա տուժած

Հունվարի 1-ին, ժամը 12։44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Բեկի փողոցում այրվում է ավտոմեքենա։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։57-ին, մարվել՝ 13։12-ին։ Այրվել է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ. Մ., ծնված 1988 թ․)՝ մասամբ։
Վարորդը դաստակի հատվածի այրվածքներով հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար, այնուհետև տուժածը տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ։
Կարծիքներ