Հնդկաստանի վարչապետը կարող է այցելել Լեհաստան ու Ուկրաինա

Հնդկաստանի վարչապետը կարող է այցելել Լեհաստան ու Ուկրաինա

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին նախատեսում է օգոստոսի 21-ին, նախքան Կիև այցելելը, մեկնել Լեհաստան։ Այդ մասին հայտնում է «The Economic Times» թերթը։ Տեղեկատվության պաշտոնական հաստատում դեռևս չկա։ Եթե ուղևորությունը Լեհաստան կայանա, դա կլինի Հնդկաստանի վարչապետի առաջին այցն այդ երկիր 1979 թվականից ի վեր։

Լեհաստանը Հնդկաստանի խոշորագույն առևտրային և ներդրումային գործընկերն է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում։ Ակնկալվում է, որ այցի ընթացքում մեծ ուշադրություն կդարձվի տեխնոլոգիական համագործակցությանը, քանի որ Լեհաստանը հայտնի է սննդի արդյունաբերության ոլորտում իր առաջադեմ տեխնոլոգիաներով։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում