Ռուս խաղաղապահները Ստեփանակերտում ավելի քան 100 դպրոցականների հետ ինտերակտիվ դաս են անցկացրել
ՌԴ պաշտպանության նախարարությունից հաղորդել են, որ ռուս խաղաղապահները դաս-վիկտորինա են անցկացրել Արցախի դպրոցներում։
Ռուսական խաղաղապահական զորախմբի մարդասիրական արձագանքման կենտրոնի զինծառայողները երեխաների շրջանում հայրենասիրական դաստիարակության նպատակով խաղաղության և անվտանգության դասեր են անցկացրել Արցախի հանրակրթական հաստատություններում:
Դասընթացը կազմակերպվել է Ստեփանակերտի Խաչատուր Աբովյանի անվան № 1 դպրոցի սաների համար, որն անցկացվել է վիկտորինայի ձևաչափով:
Ավելի քան 100 դպրոցական ինտերակտիվ դասերի մասնակից է դարձել։ ՌԴ խաղաղապահ ուժերի զինծառայողները փոքրիկ էքսկուրս են կատարել Հայրենական մեծ պատերազմի պատմության մասին, որում պատմել են պատերազմի տարիներին խորհրդային ժողովրդի սխրանքների ու փառահեղ մարտական ավանդույթների մասին:
Խաղաղապահները երեխաների շրջանում վիկտորինա են անցկացրել Խորհրդային Միության, Հայրենական մեծ պատերազմի հերոսների մասին:
«Ուսումնական տարվա սկզբում մարդասիրական արձագանքման կենտրոնի սպաների կողմից կազմակերպվել են մի շարք միջոցառումներ, ավելի կոնկրետ Ստեփանակերտի դպրոցներում արիության, խաղաղության, հերոսության, սխրանքների դասընթացներ են անցկացվում։ Շարունակելով մեր գործունեությունը ՝ նաեւ միջոցառումներ ենք անցկացնում դպրոցների ուսուցիչների հետ, պատմում մեր խաղաղապահ զորախմբի գործունեության մասին»,- ասել է ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Սերգեյ Զադորոժնին։
Կարծիքներ