Քաղաքացին փորձել է ինքնասպանություն գործել՝ նետվելով Կիևյան կամրջից

Քաղաքացին փորձել է ինքնասպանություն գործել՝ նետվելով Կիևյան կամրջից

Օգոստոսի 21-ին, ժամը 15։52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Կիևյան կամրջից․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Հայտնել է ՀՀ փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

«Փրկարարները կամրջի մոտակայքում հայտնաբերել են քաղաքացի Գ․ Շ․-ին (ծնված 1993 թ․), ում հոգեբանը տեղում ցուցաբերել է համապատասխան հոգեբանական աջակցություն»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում