Ադրբեջանն անցած շաբաթվա ընթացքում 4 անգամ կոպտորեն խախտել է ԼՂ-ում հրադադարի պահպանման ռեժիմը

Ադրբեջանական կողմն անցած շաբաթվա ընթացքում 4 անգամ կոպտորեն խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը, թիրախավորել և կրակել բացել Ասկերանի և Մարտունու շրջանների հացահատիկի դաշտերում բերքահավաք իրականացնող քաղաքացիական անձանց ուղղությամբ:
Այս մասին հաղորդագրություն է տարածել ԼՂ ՆԳՆ ոստիկանությունը՝ ամփոփելով անցած շաբաթը:
Նշվում է, որ ոչ ոք չի տուժել: Հաղորդագրությունները փախանցվել են ՌԴ խաղաղապահ զորակազմին:
Կարծիքներ