ՊՆ-ում քննարկել են Զինված ուժերում կանանց ծառայության խթանման մասին հարցը, կարևորվել է կանանց ներգրավվածությունը

ՊՆ-ում քննարկել են Զինված ուժերում կանանց ծառայության խթանման մասին հարցը, կարևորվել է կանանց ներգրավվածությունը

Ապրիլի 6-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է «Զինված ուժերում կանանց ծառայության խթանումը» թեմայով քննարկում, որին մասնակցել են ՊՆ և ԶՈՒ պատասխանատու ստորաբաժանումների, շահագրգիռ գերատեսչությունների և այլ կառույցների ներկայացուցիչներ։

ՊՆ տեղելատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել զինված ուժերում կանանց զինվորական ծառայության խթանման հարցերին, պահեստազորում կանանց հաշվառման և իրավակարգավորումների հետ կապված խնդիրներին,  պետական կառույցների և հասարակական կազմակերպությունների հետ զորամասերի կանանց խորհուրդների փոխգործակցության արդյունավետության բարձրացման ուղիներին։

Եվս մեկ անգամ ընդգծվել է զինված ուժերի տարբեր կառույցներում և ոստիկանական համակարգում կանանց ներգրավվածության և առաջխաղացման ապահովման կարևորությունը, առկա խնդիրների համապարփակ ուսումնասիրման և կարգավորման առաջնահերթությունը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում