Չավուշօղլուն խոսել է ռուս-ուկրաինական բանակցությունները հաճախակիացնելու անհրաժեշտության մասին

Չավուշօղլուն խոսել է ռուս-ուկրաինական բանակցությունները հաճախակիացնելու անհրաժեշտության մասին

Թուրքիան ակնկալում է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ավելի շատ բանակցություններ կընթանան: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպման մեկնարկից առաջ հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն:

«Մենք ակնկալում ենք, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ավելի շատ հանդիպումներ կլինեն: Հնարավոր է, որ բանակցություններ լինեն արտգործնախարարությունների մակարդակով»,- նշել է նա:

Ռուս-ուկրաինական բանակցությունները սկսել են փետրվարի 28-ին: Բելառուսում մի քանի հանդիպումներից հետո Թուրքիան Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում մարտի 10-ին կազմակերպել էր երկու երկրի ԱԳ նախարարի հանդիպումը: Իսկ արդեն մարտի 29-ին Ստամբուլում տեղի էր ունեցել ռուս-ուկրաինական բանակցությունների հերթական փուլը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում