Միջազգային գործընկերների հետ քննարկվել է ԼՂ-ից տեղահանված անձանց կարիքների հասցեագրման աշխատանքների համակարգումը

Միջազգային գործընկերների հետ քննարկվել է ԼՂ-ից տեղահանված անձանց կարիքների հասցեագրման աշխատանքների համակարգումը

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ և միջազգային հումանիտար և զարգացման գործընկեր կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կարիքների հասցեագրման աշխատանքների համակարգմանն ուղղված երկրորդ քննարկումը։

Ողջունելով ներկաներին՝ փոխվարչապետը մանրամասներ է ներկայացրել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց առաջնային կարիքներին արձագանքելու նպատակով Կառավարության իրականացրած հրատապ միջոցառումների վերաբերյալ՝ ընդգծելով արձագանքման գործիքակազմի շրջանակներում գործընկեր կառույցների հետ համագործակցության կարևորությունը։

Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև ՄԱԿ-ի փախստականների հարցերով գրասենյակի ղեկավար Կավիտա Բելանին՝ մանրամասն անդրադարձ կատարելով Փախստականների արձագանքման ծրագրի ընթացիկ ցուցանիշներին:

 

Փոխվարչապետ Խաչատրյանը կարևորել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կարիքների հասցեագրման ուղղությամբ միջազգային հումանիտար և զարգացման կառույցների կողմից իրականցվող աշխատանքները՝ ընդգծելով միջնաժամկետ և երկարաժամկետ անելիքների ուղղությամբ շարունակական փոխգործակցության կարևորությունը: Մասնավորապես՝ ներկաները մտքեր են փոխանակել բռնի տեղահանված մեր հայրենակիցների զբաղվածության և բնակարանային կարիքների հասցեագրման ուղղությամբ ընթացիկ աշխատանքների և համագործակցության հնարավոր ուղղությունների վերաբերյալ:

Շնորհակալություն հայտնելով արդյունավետ քննարկման համար՝ փոխվարչապետը բարձր է գնահատել մասնագիտացված կառույցների և զարգացման գործընկերների պատրաստակամությունը՝ շարունակելու Կառավարության հետ սերտ փոխգործակցությունը՝ բռի տեղահանված անձանց միջնաժամկետ և երկարաժամկետ կարիքների հասցեագրման ուղղությամբ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում