Երկակի ստանդարտներ ՏՄՊՊՀ-ում (տեսանյութ)
Ջեռուցման կաթսայի գովազդը կռվախնձոր է դարձել երկու ընկերությունների միջև: Նախորդ տարի դեկտեմբերին «Դոմուս» խանութների ցանցի տնօրենը դիմել էր Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին, բողոքելով «Իմեքս գրուպի»՝ նույն ինքը «ԻԴԵԱԼ» խանութների ցանցի անբարեխիղճ գովազդային արշավների դեմ: Երկար տարիներ «ԻԴԵԱԼ»-ը գովազդում է, որ «BAXI» ջեռուցման կաթսաներն ԱՄԵՆԱանվտանգն են: Մինչդեռ «Դեկորա-Գրուպ» ընկերության կոմերցիոն գծով տնօրեն Մհեր Միրզախանյանը պնդում է, որ աշխարհում չեն արտադրվում այնպիսի կաթսաներ, որոնցից մեկն ամենալավը կարող է լինել: Պատկան կառույցին են դիմել, որ վերջ տան սպառողներին մոլորեցնող գովազդներին:
Գործը քննության ընդունելուց հետո, «ԻԴԵԱԼ»-ը 2 հակընդդեմ բողոք է ներկայացնում: Դժգոհել են, որ «Դոմուսի» «ARISTON» ջեռուցման կաթսաների մասին գովազդն էլ պարունակում է իբրև թե անբարեխիղճ մրցակցության տարրեր:
«Մենք չենք ասում, որ մեր ապրանքն ամենալավն է: Մենք ասում ենք, որ մեր ապրանքի՝ այն է «ARISTON» ապրանքանիշի կաթսայի մեջ կա մի հատ պահեստամաս, որը պրակտիկորեն չի մաշվում»,- ասում է «Դեկորա-Գրուպ» ընկերության կոմերցիոն գծով տնօրեն Մհեր Միրզախանյանը:
Գործը քննելուց հետո ՏՄՊՊՀ-ն նախազգուշացում է տվել «Իմեքս գրուպին», որ գովազդից հանի «ամենա» բառը և հետագայում չկիրառի իրականությանը չհամապատասխանող բառեր, որոնք ակնհայտ ցույց են տալիս ապրանքի առավելությունը մրցակիցների նկատմամբ: Իսկ «Դեկորա-Գրուպին» էլ տուգանել է 5 մլն դրամով:
Խնդրի հետքերով գնացել է «Freenews»-ը՝ փորձելով լսել նաև մյուս կողմերին:
Կարծիքներ