Վահե Գևորգյան․ Այս արդյունքն անընդունելի է

Վահե Գևորգյան․ Այս արդյունքն անընդունելի է

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի  «Ալաշկերտ» – «Արսենալ Տիվատ» խաղից հետո տեղի ունեցավ երևանյան թիմի գլխավոր մարզիչ Վահե Գևորգյանի մամուլի ասուլիսը։ Գրում է Armsport.am-ը։

«Ինչպես պլանավորել էինք, խաղը սկսեցինք ագրեսիվ։ Գոլային բազմաթիվ պահեր ստեղծեցինք, բայց չգրավեցինք մրցակցի դարպասը։ Ամբողջ խաղում չեմ հիշում բացի գոլային պահից ինչ ուրիշ հնարավորություն է ունեցել մրցակիցը։ Ամեն դեպքում, իրենք օգտագործեցին իրենց պահը, իսկ մենք՝ ոչ։ Միակ դրական կողմն այն է, որ նմանատիպ խաղերում գոլ բաց թողնելուց հետո բարդ է հետ գալ խաղ, բայց կարողացանք հավասարեցնել հաշիվը ու կարող էինք նաև հաղթել։ Ամեն դեպքում, մենք գերիշխում էինք խաղադաշտում, բայց անընդունելի է այս արդյունքը։ Գոլային պահեր չիրացնելը կապում եմ հոգեբանական խնդրի հետ, այդ պահին ֆուտբոլիստը կամ լարվածություն է զգում, կամ անվստահություն»,-ասաց Վահե Գևորգյանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում