ՄԱԿ-ում Չինաստանի ներկայացուցիչը ՆԱՏՕ-ին անվանել է «բոլոր անախորժությունների աղբյուրը»
ՄԱԿ-ում Չինաստանի մշտական ներկայացուցիչ Չժան Ջունը կտրականապես հերքել է Պեկինի դեմ ՆԱՏՕ-ի մեղադրանքները և նշել, որ Հյուսիսատլանտյան դաշինքն ինքն է «բոլոր անախորժությունների աղբյուրը», որը թողնում է «կեղտոտ հետք», որտեղ էլ որ հայտնվի։
Հուլիսի 11-ին Վիլնյուսում ընդունված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մասնակիցների վերջնական հայտարարությունը ցույց է տալիս, որ դաշինքի երկրները մտահոգված են Չինաստանի միջուկային զինանոցի կուտակմամբ և, նրանց կարծիքով, միջուկային զենքի վերահսկման ոլորտում Պեկինի անբավարար ջանքերով։ Հայտարարության մեջ նաև ասվում է, որ Չինաստանի և Ռուսաստանի միջև ռազմավարական գործընկերության խորացումը հակասում է դաշինքի արժեքներին և շահերին։
«ՆԱՏՕ-ն իրեն պաշտպանական դաշինք է անվանում, բայց իր անդամներին խրախուսում է անընդհատ ավելացնել ռազմական ծախսերը և ռազմական գործողություններ իրականացնել ամբողջ աշխարհում: Այն միջամտել է այլ պետությունների գործերին, հրահրել պատերազմներ, ռումբեր նետել դիվանագիտական հաստատությունների վրա, սպանել անմեղ խաղաղ բնակիչներ և ամենուրեք թողել կեղտոտ հետքեր», - ասաց Չժան Ջունը:
Կարծիքներ