Նիդեռլանդները 200 միլիոն եվրո արժողությամբ օգնության նոր փաթեթ է հատկացրել Ուկրաինային
Նիդեռլանդները 200 միլիոն եվրոյի չափով օգնության նոր փաթեթ է հատկացրել Ուկրաինային։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին X-ի միկրոբլոգում հայտնել է Նիդեռլանդների վարչապետ Դիկ Շոֆը՝ Զապորոժիե քաղաք այցից հետո։
«Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի օգնենք Ուկրաինային շարունակել առաջընթացը ինչպես առաջնագծում, այնպես էլ մարդկանց առօրյայում։ Ահա թե ինչու Նիդեռլանդները տրամադրում է ավելի քան 200 միլիոն եվրո արժողությամբ զգալի նոր աջակցության փաթեթ:
Փաթեթը հիմնականում ուղղված է էներգետիկ ենթակառուցվածքների պաշտպանությանն ու վերանորոգմանը և ներառում է հավելյալ ֆինանսավորում մարդասիրական օգնության համար»,-մանրամասնել է Շոֆը՝ տեղեկացնելով, որ Նիդեռլանդների վարչապետի պաշտոնում Ուկրաինա այցի ընթացքում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ Զապորոժիեում այցելել է դպրոց և հանդիպել վետերանների հետ։
Կարծիքներ