G20-ի երկրների ղեկավարները կոչ են արել պաշտպանել Աֆղանստանում կանանց իրավունքները
G20-ի երկրների ղեկավարները երեքշաբթի կայացած գագաթնաժողովում քննարկել են Աֆղանստանում կանանց իրավունքները, «20 տարի առաջ չվերադառնալու անհրաժեշտությունը», գագաթնաժողովի արդյունքներով հայտարարել է Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին:
«Մենք քննարկել ենք հրատապ հարցեր, ինչպիսիք են փախստականների օգնության ծրագրերը և մարդու իրավունքները։ Մենք անդրադարձել ենք կանանց իրավունքների հետ կապված իրավիճակին, կրթության իրավունքը նրանց երաշխավորելու անհրաժեշտությանը, որպեսզի չվերադառնանք 20 տարի առաջ»,- հայտնել է Դրագին G20-ի վիրտուալ հանդիպման արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում:
Աֆղանստանի հարցով G20-ի արտակարգ գագաթնաժողովը, որի անցկացման նախաձեռնությամբ ավելի վաղ հանդես էր եկել Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին, Հռոմում տեղի է ունեցել տեսակոնֆերանսի ձևաչափով:
Այն տեղի է ունեցել ընդլայնված կազմով, մասնավորապես՝ ՄԱԿ-ի, ԱՄՀ-ի և Համաշխարհային բանկի ներկայացուցիչների մասնակցությամբ։
Կարծիքներ