Դեսպան Աթաբեկյանը Լիբանանի խորհրդարանի նախագահին է փոխանցել ՀՀ ԱԺ նախագահի նամակը
Լիբանանում Հայաստանի դեսպան Վահագն Աթաբեկյանը հուլիսի 27-ին հանդիպել է Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրիին՝ փոխանցելու համար ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի նամակը։ Այս մասին տեղեկանում ենք «Ֆեյսբուք»-ի՝ Լիբանանում Հայաստանի դեսպանության էջից։
«Հանդիպման ընթացքում քննարկվեցին առկա պայմաններում երկկողմ եւ բազմակողմ խորհրդարանական համագործակցության հեռանկարներին, ինչպես նաեւ՝ տարածաշրջանային ընթացիկ օրակարգին առնչվող մի շարք հարցեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Կարծիքներ