Ռայիսիի ուղղաթիռի կործանման դեպքով հետաքննությունն ավարտվել է

Ռայիսիի ուղղաթիռի կործանման դեպքով հետաքննությունն ավարտվել է

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռի կործանման դեպքով հետաքննությունն ավարտվել է, այն որակվել է որպես դժբախտ պատահար, հայտնում է Fars գործակալությունը։ 

Ըստ հետաքննության արդյունքների՝ ուղևորների թիվը գերազանցել է սահմանաչափը, ուղղաթիռը չի կարողացել անհրաժեշտ բարձրություն հավաքել և մառախլապատ պայմաններում բախվել է սարին։

«Իրանի հետախուզական ծառայությունները Ռայիսիի գործով հարցաքննել են 30 000 մարդու, ամեն ինչ վկայում է ուղղաթիռի կործանման մեջ մարդկային գործոնի բացակայության մասին»,- գրում է աղբյուրը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում