Գոռ Վարդանյանը վերընտրվել է Պոլիտեխնիկի ռեկտորի պաշտոնում
Կառավարությունը հաստատել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի ընտրության արդյունքները։
Հուլիսի 29-ին կայացած մրցույթին մասնակցել է 3 հավակնորդ: Մրցույթը, որն անցկացվել է համալսարանի կանոնադրության և հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված ռեկտորի ընտրության կանոնակարգին համաձայն, կայացել է մեկ փուլով։
Արդյունքում՝ հոգաբարձուների խորհրդի անդամների գաղտնի քվեարկությամբ (18 կողմ) տեխնիկական գիտությունների թեկնածու Գոռ Վարդանյանն ընտրվել է համալսարանի ռեկտորի պաշտոնում՝ 5 տարի ժամկետով:


Կարծիքներ