Մեր արմատներն այլ են, մեր արմատներում տեղ չունեն կնոջ նկատմամբ անարգանքը, բռնությունն ու նվաստացումը․ Աննա Հակոբյան
Մեր ակունքներում կնոջ նկատմամբ վերաբերմունքը բոլորովին այլ է եղել, քան մենք վայելում ենք մեր օրերում։ Այս մասին սոցցանցում հրապարակած տեսանյութում բարձրաձայնում է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը՝ նշելով․
«Կնոջ դերը, հեղինակությունն ու ազդեցությունը բարձունքում են եղել։ Սրանում համոզվելու համար պետք է ընդամենը բացել միջնադարյան պատմիչների գրերը։
Մեր արմատները այլ են, մեր արմատներում տեղ չունեն կնոջ նկատմամբ անարգանքը, բռնությունն ու նվաստացումը։
Սիրելի՛ կանայք, հավատարիմ ակունքներին՝ այլևս չենք հանդուրժում»։


Կարծիքներ