Երևանի քաղաքապետն ու Նիդերլանդների կենդանաբանական այգու մասնագիտական գծով տնօրենը քննարկել են Երևանի կենդանաբանական այգու զարգացման խնդիրները

Երևանի քաղաքապետն ու Նիդերլանդների կենդանաբանական այգու մասնագիտական գծով տնօրենը քննարկել են Երևանի կենդանաբանական այգու զարգացման խնդիրները

Երևանի կենդանաբանական այգու զարգացման խնդիրներ են քննարկվել Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի և Նիդերլանդների կենդանաբան այգու մասնագիտական գծով տնօրեն, Եվրոպական կենդանաբանական այգիների և ակվարիումների միջազգային ասոցիացիայիում Երևանի կենդանաբանական այգու խորհրդատու Ջոսե Կոկի հանդիպման ժամանակ:Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Ներկայացնելով հանգստի գոտում իրականացվող ծրագրերը՝ քաղաքապետ Սարգսյանը նշել է, որ նախաձեռնված բարեկարգման ծրագրերը համալիր բնույթ են կրում:

Մասնավորապես, լուծվել են այգու ոռոգման և խմելու ջրի, լուսավորության խնդիրները, տեղադրվել են կողմնորոշող և կենդանիների մասին պատմող տեղեկատվական ցուցանակներ: Այգին համալրվել է նոր կենդանատեսակներով, տարածքը կանաչապատվում է: Հրաչյա Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ Ջոսե Կոկի այցն իր հերթին կնպաստի մասնագիտական նոր լուծումներ կիրառելու գործին:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Նիդերլանդների կենդանաբան այգու մասնագիտական գծով տնօրեն, ԵԱԶԱ-ում ԵԿԱ խորհրդատու Ջոսե Կոկը նշել է, որ իր համար անչափ կարևոր է իր այցը Երևան և մասնակցել կենդանաբանական այգու զարգացման գործին: Կարևորելով Երևանի քաղաքապետի մոտեցումները՝ նա նկատել է, որ նախանշվող ծրագրերը հնարավորություն կտան արդյունավետ կառավարում իրականացնելու և այգին ավելի հյուրընկալ ու հարմարավետ դարձնելու առումով:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև Երևանի կենդանաբանական այգու՝ Եվրոպական կենդանաբանական այգիների և ակվարիումների միջազգային ասոցիացիայի (ԵԱԶԱ) լիիրավ անդամությանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում