Ավստրիայի ՆԳՆ ղեկավարը հանդես Է եկել Շենգենյան գոտու ընդլայնման դեմ
Ավստրիայի ներքին գործերի նախարար Գերհարդ Քառները հայտնել Է, որ պատրաստ չԷ հավանություն տալու Շենգենյան գոտու գործողության ընդլայնմանը: Այդ մասին նոյեմբերի 21-ին հաղորդել Է Ավստրիայի ռադիոն եւ հեռուստատեսությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Իրադրությունը սահմանին, որն անտանելի Է բնակչության համար, ցույց Է տալիս, որ Շենգենն ըստ Էության չի գործում: Ուստի (սույն) համակարգի հետագա ընդլայնումն իմաստ չունի:
Իմ՝ որպես ներքին գործերի նախարարի, որը պատասխանատու Է անվտանգության համար, կարծիքը միանշանակ Է՝ ոչ»,- ընդգծել Քառները, որը ներկայացնում Է աջ՝ Ավստրիայի ժողովրդական կուսակցությունը, փոխանցում Է ՏԱՍՍ-ը: Ավստրիայի ՆԳՆ ղեկավարը վկայակոչել Է անօրինական միգրանտների աճած հոսքը, որոնք ձգտում են հայտնվելու Շենգենյան գոտում: Նա նաեւ հիշատակել Է ժամանակավոր սահմանային վերահսկողության փաստը Շենգենի պետւթյունների միջեւ՝ որպես համաձայնագրի ներկայիս տեսքով անգործունակ լինելու փաստարկներից մեկը:
Քառները հանդես Է եկել այս հարցերի «համաեվրոպական լուծման օգտին»: Քառները Շենգենի ընդլանումը «ժամանակին չլինելու» մասին հայտարարել Է նոյեմբերի 18-ին: Սույն հարցի շուրջ Վիեննայի դիրքորոշումը պետք Է դառնա նոյեմբերի 23-ին ՆԳՆ-ի ղեկավարի կուսակից, Ավստրիայի դաշնային կանցլեր Կառլ Նեհամերի՝ Խորվաթիա կատարելիք այցի հիմնական թեմաներից մեկը:
Կարծիքներ