Եթե ամեն ինչ լավ է, իրանց էս ցուցակից ջնջենք, թող էլ չգան. Ավինյանը զայրացավ
«Մենք ստեղ խրոնիկ բացականեր ունենք, մասնավորապես՝ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժինը»:
Այս մասին այսօր Երևանի գործակարգավարական հերթական նիստի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը՝ դիմելով քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի պաշտոնակատար Շավարշ Գրիգորյանին:
Ավինյանը նաև նկատեց. «Ենթադրում եմ՝ իրենց մոտ ամեն ինչ լավ է, և բոլոր գործերը շատ լավ արվում են: Հանքերի հետ խնդիր չկա, և ասելիք չունեն այս դահլիճում: Հետևապես մի հատ ճշտենք, եթե իրապես ամեն ինչ լավ է, իրանց էս ցուցակից առհասարակ ջնջենք, թող էլ չգան»:
Շավարշ Գրիգորյանն էլ արձագանքեց՝ ասելով, որ այսօր կկապվի գործընկերների հետ՝ հարցը պարզաբանելու համար:
Կարծիքներ