Գյումրիից 39 կմ հյուսիս երկրաշարժ է գրանցվել
Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը հայտնում է, որ Հայաստանում 2,4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։
Այն տեղի է ունեցել հուլիսի 3-ին` տեղական ժամանակով ժամը 04։19-ին։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Գյումրիից 39 կմ հյուսիս, իսկ օջախը՝ 10 կմ խորության վրա։
Երկրաշարժի հետևանքով տուժածներ չկան։
Կարծիքներ