Իրանի նախագահը ներկայացրել է արտաքին գործերի և պաշտպանության նախարների թեկնածուներին
Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանը առաջարկել է Աբբաս Արաղչիի և Ազիզ Նասիրզադեի թեկնածությունները համապատասխանաբար արտգործնախարարի և պաշտպանության նախարարի պաշտոններում։ Այս մասին հայտնում է Պեզեշքիանի մամուլի ծառայությունը։
2017-2021 թվականներին Արաղչին աշխատել է որպես արտաքին գործերի փոխնախարար Հասան Ռոհանիի երկրորդ կառավարությունում։
Արաղչին երկար ժամանակ գլխավորում էր իրանական պատվիրակությունը միջուկային գործարքի շուրջ բանակցություններում։ Նա բազմիցս մեկնել է Մոսկվա՝ հանդիպելու ՌԴ ԱԳՆ պաշտոնյաների հետ, Իրան-Իրաք պատերազմի ժամանակ (1980-1988) ծառայել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսում։ Ներկայում նա Իրանի միջազգային հարաբերությունների ռազմավարական խորհրդի քարտուղարն է
Գեներալ-մայոր Նասիրզադեն ներկայումս զբաղեցնում է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնը:
Բոլոր թեկնածուները պետք է ստանան խորհրդարանի հավանությունը: Փեզեշքիանը օրենսդիրներին է ներկայացրել նաև նավթի նախարարության նախկին փոխղեկավար Մոհսեն Փաքնեջադի թեկնածությունները Իրանի նավթի նախարարի պաշտոնում, Կենտրոնական բանկի նախկին ղեկավար Աբդոլնասեր Հեմմատիի թեկնածությունները՝ էկոնոմիկայի նախարարի և Էսմայիլ Խատիբի՝ հետախուզության նախարարի պաշտոնում։
Խաթիբը նախորդ կառավարության միակ նախարարն է, ով պահպանում է նախարարական պորտֆելը։
Կարծիքներ