«Հարկավոր է քայլեր ձեռնարկել կորոնավիրուսի տնտեսական հետևանքները վերացնելու ուղղությամբ». Խամենեի
«Կորոնավիրուսի համաճարակը կարող է ծանր հարված հասցնել Իրանի տնտեսությանը», - այսօր Թեհրանում, երկրի դատական համակարգի ղեկավարների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարությամբ է հանդես եկել Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին։
Նրա խոսքով՝ եթե կորոնավիրուսի տարածումը շարունակվի, դա կարող է լուրջ խնդիրներ ստեղծել նախևառաջ տնտեսական ոլորտում։ «Մենք պարտավոր ենք քայլեր ձեռնարկել կորոնավիրուսի հետևանքով ծագած տնտեսական խնդիրները հաղթահարելու ուղղությամբ», - հայտարարել է Խամենեին։
Վերջին շաբաթներին, տնտեսության վերագործարկմանը զուգահեռ, Իրանում կորոնավիրուսի դեպքերը կտրուկ կերպով ավելացել են։ Դրան զուգահեռ վերջին օրերին զգալիորեն նվազել է իրանական տարադրամի փոխարժեքը ամերիկյան դոլարի հանդեպ։
Կարծիքներ