Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 10 միլիոնը
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 10 միլիոնը, հաղորդում է Reuters-ը։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ այդ թիվը շուրջ երկու անգամ գերազանցում է գրիպով հիվանդանալու լուրջ դեպքերի տարեկան ցուցանիշը։
Այդ փուլը, երբ բազմաթիվ երկրներ արդեն թուլացնում են կորոնավիրուսի կապակցությամբ ընդունված սահմանափակումները, միաժամանակ տարբերվում է սոցիալական եւ աշխատանքային կյանքում զգալի փոփոխություններով, եւ կարող է տեւել մեկ տարի, քանի դեռ չի ստեղծվել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը։
Որոշ երկրներում կրկին դիտարկվում է COVID-19-ով վարակվելու աճ, ինչը ստիպել է իշխանություններին մասնակիորեն խստացնել ավելի վաղ չեղարկված սահմանափակումները։
Փորձագետների կարծիքով՝ այդպիսի իրավիճակը կարող է կրկնվել 2021 թվականին։
Կարծիքներ